10:56  ,  4 հուլիսի, 2015

Կաֆու. Մրցակիցները կորցրել են հարգանքը Բրազիլիայի հավաքականի նկատմամբ

Բրազիլիայի հավաքականի ցուցադրած թույլ ֆուտբոլի պատճառով մրցակիցները կորցրել են հարգանքը մեր թիմի նկատմամբ, ասել է Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան, աշխարհի կրկնակի չեմպիոն Կաֆուն:

«Բրազիլական ֆուտբոլն ու հավաքականը գտնվում են անցումային փուլում: Սակայն վստահ եմ, որ ապագայում Բրազիլիայի թիմը դարձյալ վախ կառաջացնի մրցակիցների մոտ: Հիմա մեզ քմծիծաղով վերաբերվողները կզարմանան»,- 45-ամյա Կաֆուի խոսքը մեջբերում է Globo-ն:

Հիշեցնենք, որ Չիլիում ավարտին մոտեցող Ամերիկայի գավաթի խաղարկությունում Բրազիլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում պարտվեց Պարագվային: Չորս տարի առաջ եւս Ամերիկայի Գավաթի քառորդ եզրափակիչում բրազիլացիներին դուրս էր թողել Պարագվայի թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում