09:56  ,  4 հուլիսի, 2015

Բենիտեսը կփորձի համոզել Ռամոսին չհեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հույս ունի, որ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կկարողանա համոզել պաշտպան Սերխիո Ռամոսին մնալ Արքայական թիմում:

Բենիտեսը մտադիր է զրուցել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ եւ հայտնել նրան, որ իր ծրագրերում թիմի երկրորդ ավագին հատկացված է լուրջ դերակատարություն, քանի որ Ռամոսին համարում է թիմի իսկական առաջատար, եւ այդպիսի ֆուտբոլիստի կորուստը ծանր հետեւանքներ կունենա, գրում է Marca-ն:

Ռամոսին գնելու լուրջ մտադրություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը», որը պատրաստ է հինգ տարվա համար նրան վճարել 55 միլիոն եվրո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում