08:25  ,  4 հուլիսի, 2015

Ամերիկայի Գավաթ. Պերուն՝ բրոնզե մեդալակիր

Պերուի հավաքականը նվաճեց Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալները: Երրորդ տեղի համար խաղում Պերուի թիմը մրցեց Պարագվայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով: 48-րդ րոպեին հաշիվը բացեց հարձակվող Անդրե Կարիլյոն, որն օգտվեց անկյունայինից հետո պարագվայցի պաշտպանների անհաջող խաղից: 89-րդ րոպեին երկրորդ գնդակը խփեց հարձակվող Խոսե Պաոլո Գերերոն:

Եզրափակիչում կհանդիպեն Չիլիի եւ Արգենտինայի հավաքականները: Հուլիսի 4-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (հուլիսի 5):

Ամերիկայի Գավաթ

Երրորդ տեղի համար հանդիպում

Պերու - Պարագվայ՝ 2:0

Կարիլյո, 48, Գերերո, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում