23:49  ,  3 հուլիսի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի հաջորդ առաջնության մասնակիցները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը հաստատել է «ՀՀ ակումբների միջեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2015-2016թթ. մրցումների անցկացման կանոնակարգը»:

Հայաստանի 2015-2016թթ. Բարձրագույն խմբի առաջնությանը, որը կանցկացվի չորս շրջանով, կմասնակցի ութ թիմ՝ «Փյունիկ», «Ուլիս», «Շիրակ», «Ալաշկերտ», «Միկա», «Գանձասար-Կապան», «Բանանց» եւ «Արարատ»:

Առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով