23:22  ,  3 հուլիսի, 2015

«Բորուսիան» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Դորտմունդի «Բորուսիան» ստուգողական հանդիպում է անցկացրել գերմանական Օբերլիգայի (5-րդ լիգա) ներկայացուցիչ «Ռեդե» ակումբի հետ եւ առավելության է հասել 5:0 հաշվով:

Թոմաս Տուխելի գլխավորած թիմի մեկնարկային կազմում է եղել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը գոլով աչքի է ընկել 19-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է ընդմիջմանը: «Բորուսիայի» կազմում գոլի հեղինակ են դարձել նաեւ Գյունդոգանը, Իոանիդիսը, Շտենցելը եւ Մարուոկան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում