22:46  ,  3 հուլիսի, 2015

«Սպարտակը» պարտվեց, Օզբիլիսը մեկնարկային կազմում էր

Շվեյցարիայում հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակը» ստուգողական խաղում մրցեց «Լյուցերնի» հետ եւ պարտվեց 1:2 հաշվով: Ռուսական թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որն անցկացրեց առաջին խաղակեսը: Շվեյցարական թիմը հանդիպման հաշիվը բացեց 8-րդ րոպեին: Աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Կլեմենս Ֆանդրիխը: 68-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Սպարտակկի» նորեկ, բուլղարացի հարձակվող Իվելին Պոպովը: 80-րդ րոպեին շվեյցարացի հարձակվող Մարկո Շնոյլինը դարձյալ առաջ մղեց շվեյցարական թիմին:

Մոսկովյան թիմը Ռուսաստանի առաջնության առաջին տուրում հուլիսի 17-ին կընդունի «Ուֆային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում