22:25  ,  3 հուլիսի, 2015

«Բարսելոնայի» խաղացողը տեղափոխվեց «Ինտեր»

Միլանի «Ինտերը» հայտարարել է «Բարսելոնայի» պաշտպան Մարտին Մոնտոյային ձեռք բերելու մասին: 24-ամյա ֆուտբոլիստն իտալական թիմում հանդես կգա վարձակալությամբ, սակայն «Ինտերը» կունենա նրա տրանսֆերը գնելու առաջնային իրավունք:

Իսպանացի խաղացողը հաջողությամբ բուժզննում էր անցել նոր ակումբում: Մարտին Մոնտոյան 2011-ից էր խաղում «Բարսելոնայի» գլխավոր թիմում, սակայն չկարողացավ ամրապնդվել կատալոնացիների մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում