18:09  ,  3 հուլիսի, 2015

Մեկնարկեց Համաշխարհային ունիվերսիադան. Հայաստանն ունի 12 մասնակից

Հարավային Կորեայի Կվանջու քաղաքում տեղի ունեցավ Համաշխարհային ուսանողական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Ունիվերսիադան բացված է հայտարարել Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն։

Մինչեւ հուլիսի 14-ը շարունակվելիք Խաղերում կվիճարկվի 21 մարզաձեւի 272 տիտղոս։

Հայաստանը կներկայացնեն 12 մարզիկներ, որոնք հանդես կգան սուսերամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում, լողում, թենիսում եւ սպորտային մարմնամարզությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում