15:48  ,  3 հուլիսի, 2015

Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակը

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց: Վիկտոր Ուսկովի գլխավորությամբ Հայաստանի թիմը Մոսկվայում մրցել է Ռուսաստանի Ուսանողական լիգայի հաղթող ՄԳՈւ-ի հետ եւ հաղթել է 91:80 հաշվով, հաղորդում է ՀԲՖ ֆեյսբուքյան էջը:

Հայաստանի հավաքականի արդյունավետությունը.

Արտյոմ Թավաքալյան՝ 21 միավոր
Միքայել Պողոսյան՝ 18
Սերգեյ Պոլուխին՝ 16
Անդրեյ Կոնստանտինով՝ 16
Էդգար Բաբայան՝ 8
Ռիչարդ Էլմոյան՝ 5
Նիկիտա Զախարով՝ 4
Մհեր Պետրոսյան՝ 2
Ռաֆիկ Ուզունյան՝ 1

Հիշեցնենք, որ Հայաստանը նախապատրաստվում է հուլիսի 9-ից 19-ը Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում