12:43  ,  3 հուլիսի, 2015

Գործակալ. «Սպարտակը» ցանկանում է պահել Մովսիսյանին

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի շահերը ներկայացնող գործակալ Պատրիկ Մաքքեյբը հայտարարել է, որ «ռուսական թիմի նոր գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը ցանկանում է թիմում թողնել ֆուտբոլիստին, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում, եւ Մովսիսյանը հավատում է, որ կարող է վերադառնալ ԱՄՆ», հաղորդում է Championat-ը՝ հղում անելով Tribune-ին:

Մինչեւ Եվրոպա տեղափոխվելը Յուրա Մովսիսյանը հանդես է եկել ամերիկյան «Կանզաս Սիթի Ուիզարդսում» եւ «Ռեալ Սոլթ Լեյքում»:

Ամերիկյան մամուլը գրել էր, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» պատրաստ է բանակցություններ սկսել «Սպարտակի» հետ եւ վերադարձնել նախկին խաղացողին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս