13:10  ,  3 հուլիսի, 2015

Չիչարիտոն կոտրվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խավյեր Էրնանդես Չիչարիտոն Հոնդուրասի հետ ընկերական խաղում ստացել է անրակի կոտրվածք եւ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առնվազն մեկ ամիս, հաղորդում է Goal.com-ը:

Մեքսիկա - Հոնդուրաս հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Չիչարիտոն գնդակի համար պայքարում բախվել է մրցակցի պաշտպան Բրայան Բեկելեսին եւ կոտրված է ստացել անհաջող ընկնելու հետեւանքով:

Չիչարիտոն չի կարողանա մասնակցել հուլիսի 7-ից 26-ը ԱՄՆ-ում եւ Կանադայում կայանալիք ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե Գավաթին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում