12:11  ,  3 հուլիսի, 2015

Ռամոսը չի մնա «Ռեալում», որը նրա տրանսֆերի համար պահանջում է 100 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը վերջնական որոշում է ընդունել հեռանալ թիմից, գրում է Marca-ն:

29-ամյա ֆուտբոլիստը ձգտում է փոփոխություն մտցնել կարիերայում եւ չի պատրաստվում զիջումների գնալ: Նա նաեւ մեղադրում է ակումբին իրեն շահամոլ ներկայացնելու համար: Ոչ պաշտոնական տվյալներով, ֆուտբոլիստն ակումբից պահանջել էր տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:

Այդ ամենի հետեւանքով սրվել են Ռամոսի եւ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերությունները: Արքայական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպահանջի 100 միլիոն եվրո: Ռամոսին գնելու գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը պատրաստ է իսպանացի խաղացողին հինգ տարվա համար վճարել 55 միլիոն եվրո աշխատավարձ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում