10:41  ,  3 հուլիսի, 2015

Ռոման Բերեզովսկի. Եթե նորմալ մարզավիճակում լինեմ, 1-2 խաղ դեռ կանցկացնեմ ազգային թիմում

Խաղացողի կարիերան ավարտելու մասին հայտարարություն արած դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է, որ դեռ կարող է 1-2 հանդիպում անցկացնել Հայաստանի ազգային հավաքականում:

«Վերջնական որոշում դեռ ընդունված չէ: Եթե լինեմ նորմալ մարզավիճակում, ապա հնարավոր է՝ դեռ 1-2 հանդիպում անցկացնեմ ազգային թիմում»,- 40-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Ռոման Բերեզովսկին այժմ աշխատում է «Դինամոյի» երիտասարդական կազմի մարզչական շտաբում։ Նա հայտարարել էր, որ «ավելի լավ է լինել հեռանկարային մարզիչ, քան ծերացող մարզիկ»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում