Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած Մախաչկալայի «Անժին» մեկնել է Ավստրիա, որտեղ կանցկացնի մարզումային հավաք: Դաղստանյան ակումբի կազմում նախապատրաստական փուլի երկրորդ հավաքին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Շտիրիա մարզի Բադ Վալտերսդորֆ առողջարանային քաղաքում «Անժիի» հավաքը կտեւի մինչեւ հուլիսի 15-ը:
Ավստրիայում «Անժին» կանցկացնի չորս ստուգողական հանդիպում: Հուլիսի 4-ին թիմը կմրցի Դանիայի չեմպիոն «Միդտյուլանդի», հուլիսի 7-ին՝ Իսրայելի չեմպիոն Թել Ավիվի «Մաքաբիի», հուլիսի 10-ին՝ «Կոպենհագենի», հուլիսի 14-ին՝ «Բոլթոն Ուոնդերերսի» հետ:
Ռուսաստանի առաջնության առաջին տուրում «Անժին» հուլիսի 19-ին կընդունի «Կռիլյա Սովետովին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում