00:42  ,  3 հուլիսի, 2015

Եվրոպայի լիգա. Մալթայում «Ուլիսը» բավարարվեց 0:0 հաշվով

Երեւանի «Ուլիսը» ոչ ոքի արդյունքով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայում: Մալթայում կայացած որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուլիսը» մրցեց «Բիրկիրկարայի» հետ եւ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Գրանցվեց 0:0 հաշիվ:

Պատասխան հանդիպումը հուլիսի 9-ին է:  «Բիրկիրկարայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ուլիսը» կխաղա Լոնդոնի «Վեստ Հեմի» եւ Անդորրայի ներկայացուցիչ «Լուսիտանսի» միջեւ դիմակայության հաղթողի հետ: Առաջին խաղում անգլիական թիմը հաղթեց 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում