23:16  ,  2 հուլիսի, 2015

«Արարատը» նվազագույն հաշվով պարտվեց «Գանձասարին»

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Արարատն» ու «Գանձասար Կապանը»  ստուգողական հանդիպում են անցկացրել Աբովյանում:

Առաջին խաղակեսն անցել է «Արարատի» բացահայտ առավելությամբ: Գոլային գերազանց հնարավորությունները չեն օգտագործել Օմարու Կաինան, Զավեն Բուլուտը, Կարլո Չուեկան եւ Գեւորգ Նռանյանը:

Հանդիպման երկրորդ կեսում թիմերի կազմերում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցեն եւ կապանցի ֆուտբոլիստները սկսել են ավելի ակտիվ գործել: Արդյունքում, «Գանձասարը» կարողացել է գրավել «Արարատի» դարպասը 11 մետրանոց հարվածով եւ հաղթել նվազագույն հաշվով, հաղորդում է «Արարատի» մամուլի քարտուղարությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում