22:18  ,  2 հուլիսի, 2015

Գվարդիոլա. Ես ցանկանում եմ աշխատել Շվայնշտայգերի հետ

Եթե Շվայնշտայգերը ցանկանում է մնալ, ապա հրաշալի է, հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

«Շվայնշտայգերը բարձրագույն մակարդակի խաղացող է։ Իհարկե, իմ ծրագրերի մեջ մտնում է հաջորդ մրցաշրջանում Բաստիանի հետ աշխատելը։ Նա հրաշալի կարիերա ունի եւ պետք է ինքնուրույն որոշում ընդունի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Bild-ը։

Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած 30-ամյա Շվայնշտայգերին գնելու ցանկություն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում