22:52  ,  2 հուլիսի, 2015

ՊՍԺ-ն պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել Դի Մարիայի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է հայտնվել ֆրանսիական ՊՍԺ-ում, հաղորդում է Goal.com-ը։

Փարիզյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 60 միլիոն եվրո, որը պահանջում է անգլիական թիմը։

60 միլիոն եվրո վճարելու ՊՍԺ-ի պատրաստակամությունը կապված է ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջների մեղմացման հետ։

Անխել Դի Մարիան չի ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս