«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է հայտնվել ֆրանսիական ՊՍԺ-ում, հաղորդում է Goal.com-ը։
Փարիզյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 60 միլիոն եվրո, որը պահանջում է անգլիական թիմը։
60 միլիոն եվրո վճարելու ՊՍԺ-ի պատրաստակամությունը կապված է ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջների մեղմացման հետ։
Անխել Դի Մարիան չի ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում