20:31  ,  2 հուլիսի, 2015

Ռոջեր Ֆեդերերը խնդիրներ չունեցավ

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ռոջեր Ֆեդերերը երեք սեթում առավելության հասավ ամերիկացի Սեմ Կուերիի նկատմամբ։ 1 ժամ 25 րոպե տեւած մրցախաղում շվեյցարացի թենիսիստը հաղթել է 6։4, 6։2, 6։2 հաշվով։ Ռոջեր Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Սեմուել Գրոտը։

Ռոջեր Ֆեդերերը Ուիմբլդոնի մրցաշարի յոթակի հաղթող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով