20:16  ,  2 հուլիսի, 2015

Զիդան. Բենիտեսի նշանակման հետ կապված վատատեսությունը չեմ կիսում

Ես չեմ կիսում «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ռաֆայել Բենիտեսի նշանակման հետ կապված վատատեսությունը, ասել է Արքայական ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

«Կարծում եմ՝ Ֆլորենտինո Պերեսը երկար է մտածել Բենիտեսին հրավիրելու որոշումից առաջ։ Իհարկե, հաճելի է, երբ ինձ համարում են «Ռեալի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուներից մեկը, սակայն ես դեռ պատրաստ չեմ գլխավորել Արքայական ակումբը»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Բենիտեսը զբաղեցրեց իտալացի Կարլո Անչելոտիի հեռանալուց հետո թափուր մնացած պաշտոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում