19:47  ,  2 հուլիսի, 2015

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» եւ «Սենթ Ջոնսթոնը» գոլեր չխփեցին (առաջին խաղակես)

Եվրոպայի լիգայի 2015/16թթ. մրցաշարի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտն» ընդունել է շոտլանդական «Սենթ Ջոնսթոնին»: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով եւ ավարտվեց 0:0 հաշվով:

«Ալաշկերտն» ավելի ակտիվ սկսեց խաղը եւ սկզբնամասում ուներ առավելություն: Առաջին խաղակեսում շոտլանդացիները հաճախ չէին գրոհում եւ ընդամենը մեկ վտանգավոր հարված կատարեցին դաշտի տերերի դարպասին: «Ալաշկերտն» ուներ խաղային ու տարածքային ոչ մեծ առավելություն եւ մի քանի անգամ վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ: Ընդմիջում է: Սա «Ալաշկերտի» նորամուտի խաղն է եվրագավաթներում:

Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը հաջորդ փուլում մրցելու է կամ սերբական «Ցրվենա Զվեզդայի», կամ ղազախական «Կայրաթի» հետ:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ, առաջին խաղակես

«Ալաշկերտ» (Հայաստան) - «Սենթ Ջոնսթոն» (Շոտլանդիա)՝ 0:0

«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Վահագն Մինասյան (ավագ), Ֆոֆանա Սեկու, Արարատ Առաքելյան, Գեւորգ Պողոսյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Սերգեյ Ուսենիա, Արամ Բարեղամյան, Խորեն Վերանյան, Նորայր Գյոզալյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով