18:43  ,  2 հուլիսի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» չի վաճառի Ռամոսին

Դորտմունդի «Բորուսիան» չի պատրաստվում տրանսֆերի հանել հարձակվող Ադրիան Ռամոսին, որն անցած մրցաշրջանում իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի նման չկարողացավ իրեն լավ դրսեւորել Բունդեսլիգայում նորամուտը նշելուց հետո, հաղորդում է kicker-ը։

Գերմանական ակումբը մտադիր է վաճառել Չիրո Իմոբիլեին, իսկ կոլումբացի հարձակվողի վերաբերյալ մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ ֆուտբոլիստին հաջորդ մրցաշրջանում խաղային սխեմաներում ակտիվ օգտագործելու մտադրություն ունի թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Գերմանիայի անցած առաջնությունում Ռամոսն անցկացրել է 18 հանդիպում, խփել է 2 գնդակ, կատարել է նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում