17:51  ,  2 հուլիսի, 2015

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» ցանկանում է գնել Յուրա Մովսիսյանին

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին գնելու ցանկություն ունի ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբը, հաղորդում է rslsoapbox-ը։

Յուրա Մովսիսյանն այս թիմում է հանդես եկել 2007-2009 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել է դանիական «Ռանդերս»։

Ամերիկյան ակումբի ներկայացուցիչները հաստատել են, որ պատրաստ են բանակցել «Սպարտակի» հետ ֆուտբոլիստի տեղափոխության հարցով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում