16:14  ,  2 հուլիսի, 2015

Հայաստանի չեմպիոնի մրցակիցները ՈւԵՖԱ-ի Գավաթում

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է ֆուտզալի ՈւԵՖԱ-ի Գավաթի 2015/2016թթ. մրցաշարի նախնական փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն ՀՊՏՀ-ն ընդգրկվել է G խմբում, որտեղ կմրցի մոլդովական «Պրոգրեսի» եւ բելգիական «Հալե Գույկի» հետ: Այդ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 25-ից 30-ը Մոլդովայում: Հիմնական փուլի ուղեգիր կնվաճեն 8 խմբերի հաղթողները, փոխանցում է ՀՖՖ-ի կայքը:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն նորամուտն է նշելու եվրագավաթներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում