16:08  ,  2 հուլիսի, 2015

«Ռեալը» հաստատեց Լուկաս Վասկեսի վերադարձը

Մադրիդի «Ռեալը» կատալոնական «Էսպանյոլից» վերադարձրեց իսպանացի եզրային կիսապաշտպան Լուկաս Վասկեսին, հայտնում է ակումբի կայքը:

24-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

Լուկաս Վասկեսը նախորդ ամռանը «Ռեալից» էր տեղափոխվել «Էսպանյոլ», սակայն մադրիդցիներն ունեին նրան մեկ միլիոն եվրոյով վերադարձնելու հնարավորություն եւ օգտվեցին դրանից:

Իսպանիայի ավարտված առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 33 խաղի եւ խփել է 3 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում