15:41  ,  2 հուլիսի, 2015

Կապանի ստադիոնը բարեկարգվում է, տեղադրվել են նոր դարպասներ (ֆոտո)

Կապանի «Քաղաքային» մարզադաշտում տեղադրվել են նոր դարպասներ:

Հայաստանի 2015/16թթ. առաջնությունից առաջ բարեկարգվում է մարզադաշտը, որտեղ տնային հանդիպումներ է անցկացնում «Գանձասար-Կապանը»:

Նոր ու ավելի ժամանակակից դարպասներ տեղադրելուց բացի, լուրջ աշխատանք է տարվում նաեւ խոտածածկի բարելավման ուղղությամբ: Ստեղծվում են հնարավոր բոլոր պայմանները լավ մրցաշրջան անցկացնելու համար, փոխանցում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով