17:33  ,  2 հուլիսի, 2015

Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է «Բավարիան» գնել «Շախտյորի» կիսապաշտպանին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչու է գերմանական ակումբը ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Դուգլաս Կոստային:

«Կոստան ունի հրաշալի ֆուտբոլային որակներ: Մեզ հարկավոր էր ֆուտբոլիստ, որը ուժեղ է մեկը մեկի դիմաց իրավիճակներում: Նա շատ երիտասարդ է ու իսկական մարտիկ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Բավարիայի» թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Կոստայի տրանսֆերը կազմել է 30 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում