13:20  ,  2 հուլիսի, 2015

Գեղարդ Մուսասի vs Ռոան Կարնեյրո. Հայացքների մենամարտ (ֆոտոշարք)

Ճապոնիայում կայացել է Հոլանդիան ներկայացնող խառը մենամարտերի (MMA) հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասիի (Մովսեսյան)  (37-5-2, 4-2 UFC)  եւ բրազիլացի Ռոան Կարնեյրոյի (20-9, 3-3 UFC) ասուլիսն ու հայացքների մենամարտը: Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ լրագրողներ:

Գեղարդ Մուսասին 37-ամյա բրազիլացուն հանդիպելու է սեպտեմբերի 26-ին Ճապոնիայում կայանալիք UFC Fight Night 78 մրցաշարում:

Հիշեցնենք, որ իր նախորդ մենամարտում 29-ամյա Մուսասին մայիսի 17-ին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր կիպրոսցի Կոստաս Ֆիլիպուին: Հայ մարտիկը ծնվել է Իրանում։ Չորս տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա։ Դպրոցն ավարտելուց հետո Գեղարդը եղբոր պես սկսել է մարզվել եւ մասնակցել խառը մենամարտերի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում