15:10  ,  2 հուլիսի, 2015

Գյունդոգան. Վերջապես կարող եմ կենտրոնանալ «Բորուսիայի» նպատակների վրա

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը մեկ տարով երկարաձգելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Շատ ուրախ եմ, որ շարունակելու եմ ելույթներս «Բորուսիայում»: Մեծ հաճույքով եմ աշխատում Թոմաս Տուխելի եւ իմ ակումբակիցների հետ: Ուրախ եմ, որ ամեն բան կարգավորվեց: Վերջապես կարող եմ կենտրոնանալ «Բորուսիայի» նպատակների վրա: Նոր մրցաշրջանում մեր առջեւ դրվել են ամբիցիոզ խնդիրներ»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Գյունդոգանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի հունիսի 30-ը: Նա 2011-ից է խաղում «Բորուսիայում», որի կազմում մասնակցել է ավարտված մրցաշրջանի 33 խաղի, խփել է 3 գոլ եւ կատարել է 5 արդյունավետ փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում