12:50  ,  2 հուլիսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» նվազեցրել է Դե Խեայի տրանսֆերային արժեքը

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ բանակցություններն իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի հարցում հաջող ընթացք են ստացել:

As-ի համաձայն՝ անգլիական ակումբը համաձայնել է Իսպանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 46 միլիոն եվրոյից իջեցնել 35 միլիոնի: «Մանչեսթեր Յունայթեդը» նման քայլի է դիմել, քանի որ ակումբի ղեկավարությունը որոշել է վաճառել Դե Խեային, որպեսզի թիմը կենտրոնանա միայն մարզումների վրա: Գլխավոր մարզիչ Լուի վան Գալն էլ ցանկանում է, որ ակումբը նոր դարպասապահ ձեռք բերի մինչեւ հուլիսի 13-ը, երբ թիմը կմեկնի ամերիկյան շրջագայությանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում