14:37  ,  2 հուլիսի, 2015

«Տորպեդոն» գլխավորելու դեպքում Ալեքսանդր Գրիգորյանը կհրավիրի հայ ֆուտբոլիստների

Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը մոտ է Արմավիրի «Տորպեդոն» գլխավորելուն:

Sportbox.ru-ն գրում է, որ դա տեղի կունենա այն դեպքում, եթե ռուսական ակումբը ստանա Առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես գալու լիցենզիա: Այդ ժամանակ «Տորպեդոյի» կազմը կարող են համալրել ֆուտբոլիստներ հայկական ակումբներից, այդ թվում՝ Երեւանի «Ուլիսից»:

Հիշեցնենք, որ 48-ամյա Ալեքսանդր Գրիգորյանի նախորդ ակումբն էր  ռուսական «Տոսնոն», որը նա գլխավորեց 2014-ի դեկտեմբերից 2015-ի մարտը: Ավելի վաղ մարզչիը հայտնել էր նաեւ Վլադիվոստոկի «Լուչ Էներգիա» վերադառնալու ցանկություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում