11:55  ,  2 հուլիսի, 2015

Բենիտեսը ցանկանում է Լյորենտեին տեսնել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի ծառայություններով:

La Sexta-ի փոխանցմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով շահագրգռված է Արքայական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը: Առաջիկայում «Ռեալը» կսկսի բանակցություններ:

Ավարտված մրցաշրջանում Լյորենտեն Իտալիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 45 խաղի եւ դարձել է 9 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում