14:07  ,  2 հուլիսի, 2015

Սեզար Ռոմերոն` Չեմպիոնների լիգայում գոլ խփած երկրորդ ամերիկացի

Երեւանի «Փյունիկի» հարձակվող Սեզար Ռոմերոն, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում գրավելով Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» դարպասը, դարձավ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում գոլ խփած ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող երկրորդ ֆուտբոլիստը, գրում է mlssoccer.com-ը:

Չեմպիոնների լիգայում գոլ խփած առաջին ամերիկացին բելգիական «Անդերլեխտի» նախկին կիսապաշտպան Սաշա Կլեշտանն է, ով աչքի էր ընկել 2013-ի դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ Սեզար Ռոմերոն ունի Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիություն: Հունիսի 30-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը «Ֆոլգորեի» նկատմամբ առավելության էր հասել 2:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Սան Մարինոյում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում