11:20  ,  2 հուլիսի, 2015

Պաշտոնական. Գեւորգ Ղազարյանը հեռացել է «Կերկիրայից»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հեռացել հունական «Կերկիրայից», հայտնում է ակումբի կայքը:

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է հունիսի 30-ին, իսկ «Կերկիրան» չի առաջարկել նոր համաձայնագիր:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանի առաջին հատվածը Ղազարյանն անցկացրել էր հունական «Օլիմպիակոսում», որի հետ պայմանագիրը խզելուց հետո երկրորդ շրջանում խաղում էր «Կերկիրայում»։ Նրա ծառայություններով հետաքրքրված են ռուսական եւ ղազախական ակումբներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում