09:35  ,  2 հուլիսի, 2015

Եվրոպայի լիգա. Բուքմեյքերների կարծիքը՝ հայկական ակումբների խաղերի վերաբերյալ

Հայկական 3 ակումբներ հուլիսի 2-ին կմեկնարկեն Եվրոպայի լիգայի 2015/16թթ. մրցաշարի որակավորման առաջին փուլում: Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Ուլիսը» Մալթայում կխաղա «Բիրկիրկարայի» հետ, բրոնզե մեդալակիր «Շիրակը» Գյումրիում կընդունի բոսնիական «Զրինսկիին», իսկ եվրագավաթներում նորամուտը նշող «Ալաշկերտը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ուժերը կչափի շոտլանդական «Սենթ Ջոնստոնի» հետ:

«Վիվառոն» «Շիրակ» - «Զրինսկի» խաղում գյումրեցիների հաղթանակը գնահատում է 2.6 գործակցով, բոսնիացիներինը՝ 2.8, իսկ ոչ ոքին՝ 3.1:

«Ալաշկերտ» - «Սենթ Ջոնստոն» մրցավեճում տանտերերի հաղթանակի գործակիցը 6.4 է, հյուրերինը՝ 1.5, իսկ ոչ ոքին՝ 4.2:

«Բիրկիրկարա» - «Ուլիս» զույգում ֆավորիտ է հայկական ակումբը, որի արտագնա հաղթանակի գործակիցը 2.3 է: «Բիրկիրկարայի» հաղթանակն ունի 3.1 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.3:

«Շիրակ» - «Զրինսկի» խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 17:30-ին, «Ալաշկերտ» - «Սենթ Ջոնստոն» հանդիպումը՝ 19:00-ին, իսկ «Բիրկիրկարա» - «Ուլիս» դիմակայությունը՝ 22:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով