00:47  ,  2 հուլիսի, 2015

Սինգապուրցի գործարարի ընկերությունը գնել է Ռոնալդուի կերպարի իրավունքը

Սինգապուրցի գործարար Պիտեր Լիմի Mint Media ընկերությունը գնել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կերպարի օգտագործման իրավունքը վեց տարվա ընթացքում, հաղորդում է channelnewsasia-ն: Mint Media-ին կպատկանեն Ռոնալդուի կերպարի բոլոր իրավունքները, բացառությամբ, «Ռեալին» պատկանող իրավունքներին:  

«Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է, բայց նաեւ հանրաճանաչ անձ է: Ես վստահ եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուի բրենդի արժեքը կշարունակի աճել»,- ասել է Պիտեր Լիմը, որը նաեւ իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի բաժնետեր է:

Ռոնալդուն 2009-ին է 80 միլիոն ֆունտ ստերլինգով «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Ռեալ»: Անցած տարի Ռոնալդուն վաստակել է 79,6 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում