00:09  ,  2 հուլիսի, 2015

Սերենա Ուիլյամսի վստահ հաղթանակը

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը մրցել է հունգարացի Տիմեա Բաբոշի հետ: Ամերիկացի թենիսիստուհին մրցակցություն զգացել է միայն առաջին սեթում՝ հաղթելով 6:4 հաշվով: Երկրորդ սեթում Սերենա Ուիլյամսը տանուլ է տվել միայն մեկ գեյմ՝ 6:1:

Երրորդ շրջանում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի բրիտանացի Հիթեր Ուոթսոնը, որը պարտության է մատնել սլովակ Դանիելա Հանտուկովային՝ 6:4, 6:2:

Սերբ Անա Իվանովիչը պարտվել է 158-րդ ռակետ, ամերիկացի Բենտանի Մատեկ-Սանդսին՝ 3:6, 4:6:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում