23:39  ,  1 հուլիսի, 2015

Թուրանն առաջիկա ժամերին կդառնա «Բարսելոնայի» խաղացող

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Առաջիկա ժամերին կողմերը կավարտեն 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքը, հաղորդում է mundodeportivo-ն:

Վճռական դեր է խաղացել Արդա Թուրանի ցանկությունը՝ տեղափոխվել կատալոնական ակումբ: Ոչ պաշտոնական տվյալներով, «Բարսելոնան» Արդա Թուրանի համար կվճարի 35 միլիոն եվրո:

Մինչեւ 2016թ. հունվար Արդա Թուրանը կամ վարձակալությամբ հանդես կգա Ստամբուլի «Գալաթասարայում», կամ էլ կխաղա «Բարսելոնայի» երկրորդ թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս