22:23  ,  1 հուլիսի, 2015

Իլկայ Գյունդոգանը երկարաձգեց պայմանագիրը «Բորուսիայի» հետ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը երկարաձգել է պայմանագիրը գերմանական ակումբի հետ: 24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017թ. հունիսի 30-ը:

Գյունդոգանի նախորդ պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված էր մինչեւ 2016թ. ամառ: Սպասվում էր, որ ֆուտբոլիստն այս ամռանը կհեռանա դորտմունդյան թիմից:

Գյունդոգանը «Բորուսիա» է տեղափոխվել 2011-ին «Նյուրնբերգից»: Բունդեսլիգայում անցկացրած 80 հանդիպումներում խփել է 9 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում