21:52  ,  1 հուլիսի, 2015

Դանի Բլինդը գլխավորեց Հոլանդիայի հավաքականը

Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Դանի Բլինդը, հաղորդում է Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային միության կայքը։

Մարզիչի պայմանագիրը երեք տարով է եւ ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։ Դանի Բլինդը Հոլանդիայի հավաքականի պաշտոնանկ արված գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի օգնականն էր։

Դանի Բլինդը Հոլանդիայի հավաքականը պետք է գլխավորեր Եվրո-2016-ից հետո: Սակայն ընտրական մրցաշարի 6-րդ տուրից հետո հոլանդացիներն ունեն 10 միավոր եւ A խմբում զբաղեցնում են երրորդ տեղը: Խմբի առաջատար Իսլանդիան հավաքել է 15 միավոր, իսկ Չեխիան՝ 13:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում