20:55  ,  1 հուլիսի, 2015

Պոգբան համաձայնության հասավ «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության են հասել Պոլ Պոգբայի տեղափոխության հարցով, հաղորդում է AS-ը։ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը եւս մեկ մրցաշրջան կանցկացնի իտալական ակումբում եւ հաջորդ ամռանը կհամալրի կատալոնական թիմը, որն իրավունք չունի մինչեւ 2016թ. հունվարի 1-ը հայտավորել նոր ֆուտբոլիստի։

Երկու ակումբները գործարքն ավարտին կհասցնեն առաջիկա օրերին։ Ոչ պաշտոնական տվյալներով, «Բարսելոնան» կվճարի 80 միլիոն եվրո։ Եվս 10 միլիոն եվրո «Յուվենտուսը» կստանա Իսպանիայում Պոգբայի հնարավոր նվաճումների դեպքում։

Պոգբային գնելու ցանկություն ունեին նաեւ «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին», սակայն եւս մեկ մրցաշրջան պահելու համար «Յուվենտուսը» ընդունել է «Բարսելոնայի» առաջարկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում