17:46  ,  1 հուլիսի, 2015

Հայաստանի Գավաթ. Բոլոր հաղթողները

Երեւանի «In court» ակումբում անցկացվել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գավաթի խաղարկության  տարբեր տարիքային խմբերում՝ 8, 10, 12, 14, 16 եւ մեծահասակներ: Առաջին շաբաթվա ընթացքում անցկացվել են մինչեւ 10 եւ 14 տարեկանների միջեւ, երկրորդ փուլը՝ 12 եւ 16 տարեկանների միջեւ:

Մեծահասակների կանանց մրցապայքարին չի մասնակցել առաջատար Անի Ամիրաղյանը։ Ֆեդերացիայի գավաթակիր է դարձել Լուսինե Չոբանյանը, 2-րդ տեղ՝ Լինդա Օհանյանը, 3-րդ  տեղ՝ Անի Սաֆարյանը: Տղամարդկանց մրցապայքարում մեծահասակների գավաթակիր է դարձել Միքայել Խաչատրյանը, 2-րդ տեղում Միքայել Ավետիսյանն է, 3-րդ տեղում ՝ Դավիթ Եդիգարյանը: 16 տարեկանների պայքարում առաջատարներն են Դավիթ Նազարեթյանը, Գեւորգ Բայաթյանը, Մուշեղ Վարդազարյանը։

16 տարեկանների աղջիկների մրցանակակիրներն են Միլենա Ավետիսյանը՝ 1-ին, Տաթեւիկ Հովհաննիսյան՝  2-րդ  եւ Իրենա Մուրադյան՝ 3-րդ տեղ: 14 տարեկանների պայքարում առաջին տեղ գրավեց Վանիկ Ավետիսյանը, 2-րդ տեղ՝ Արթուր Սոլոյանը եւ 3-րդ՝ Դանիել Կարապետյանը: Աղջիկներից՝ 1-ին տեղ՝ Էվելինա Մարտիրոսյան, 2-րդ՝ Իրենա Մուրադյան, 3-րդ տեղ՝ Ինա Մուսայելյան:12 տարեկանների մեջ ֆեդերացիայի գավաթակիր են դարձել Էվելինա Մարտիրոսյանը եւ Արամ Ահարոնյանը:

Հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով, գավաթներով եւ ստացան  վարկանիշ: Օրինակ՝ 14 տարեկանների մեջ, ովքեր այս տարին կփակեն առաջին, երկրորդ համարներ լինելով, հաջորդ տարի հնարավորություն են ստանում մասնակցել Անթալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում