17:15  ,  1 հուլիսի, 2015

Playboy-ի մոդելը վնասել է Էշլի Քոուլի շուրթը

Playboy-ի մոդել Կարլա Հոուն վնասել է Հռոմի «Ռոմայի» անգլիացի պաշտպան Էշլի Քոուլի շուրթը, հաղորդում է The Sun-ը:

2010-ին Կարլայի երկվորյակ քույր Մելիսան հանդիպում էր Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի հետ: Կարլա Հոուի խոսքով՝ 34-ամյա Քոուլը կարող էր նրան շփոթել քրոջ հետ:

«Էշլին հետապնդում էր ինձ՝ գտնվելով լոնդոնյան ակումբում: Երբ նա մոտեցավ եւ բղավեց ինձ վրա՝ պահանջելով հեռանալ ակումբից, ես 3 անգամ հարվածեցի նրա դեմքին»,- պատմել է մոդելը:

Հոուն նշել է նաեւ, որ դրանից հետո ֆուտբոլիստը սկսել է բղավել՝ ասելով, որ նա վնասել է իր շուրթերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում