16:38  ,  1 հուլիսի, 2015

«Լիվերպուլը» ներկայացրել է հերթական նորեկին (ֆոտոշարք)

«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է անգլիական «Սաութհեմփթոնի» պաշտպան Նատանիել Կլայնի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու մասին:

Անգլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը 2012-ից էր հանդես գալիս «Սաութհեմփթոնում», որի կազմում ավարտված մրցաշրջանում մասնակցել է 41 խաղի եւ դարձել է 3 գոլի հեղինակ: Նրա տրանսֆերը գնահատվում է 12.5 միլիոն ֆունտ ստերլինգ: Կլայնը 94 խաղ է անցկացրել Անգլիայի Պրեմյեր լիգայում:

Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլը» պայմանագիր էր կնքել նաեւ գերմանական «Հոֆենհայմի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի, անգլիական «Բերնլիի» ռմբարկու Դենի Ինգզի եւ «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս