15:22  ,  1 հուլիսի, 2015

Պաշտոնական. Դուգլաս Կոստան 5 տարվա պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Դուգլաս Կոստան Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», հայտնում է ակումբի կայքը:

24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը: Կոստան «Բավարիայի» կազմում մարզումները կսկսի հուլիսի 11-ից: Նրա տրանսֆերը կազմել է 30 միլիոն եվրո:

Կոստան 2010-ից էր հանդես գալիս «Շախտյորում», որի կազմում մասնակցել է 202 խաղի՝ դառնալով 38 գոլի եւ 40 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում