14:10  ,  1 հուլիսի, 2015

Մեսի. Անհավատալի է, որ չեմ կարողանում գոլ խփել Արգենտինայի հավաքականում

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքական հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Չիլիում ավարտին մոտեցող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկության կիսաեզրափակիչում մրցաշարի գործող փոխչեմպիոն Պարագվայի նկատմամբ վստահ հաղթանակը 6:1 հաշվով: Արգենտինայի հավաքականի ավագին չէր հաջողվել գոլ խփել, սակայն նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ եւ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Դա պարզապես անհավատալի է, որ ինձ չի հաջողվում գոլ խփել ազգային թիմում: Մինչեւ այս մենք 4 գոլի հեղինակ էինք դարձել 4 խաղում, իսկ այսօր աչքի ընկանք 6 անգամ: Հասել ենք եզրափակիչ եւ ցանկանում ենք հաղթել Ամերիկայի Գավաթում: Կարեւոր չէ, որ ես գոլեր չեմ խփում, հիմա դա անում է թիմը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ աշխարհի փոխչեմպիոնը հուլիսի 4-ին չեմպիոնի կոչումը կվիճարկի Չիլիի հավաքականի հետ, որը նախորդ անգամ Ամերիկայի Գավաթի եզրափակիչ դուրս եկել էր 1987-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում