13:39  ,  1 հուլիսի, 2015

«Սպարտակը» մեծացրել է «Բրագայի» հարձակվողի համար առաջարկվող գումարը

Մոսկվայի «Սպարտակը» նոր առաջարկ է արել պորտուգալական «Բրագայի» եւ Կապո Վերդեի հավաքականի հարձակվող Զե Լուիշի տրանսֆերի հարցով:

Record-ը հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար ռուսական ակումբը հայտնել է 6.5 միլիոն եվրո վճարելու պատրաստակամություն: Նախորդ առաջարկը 5 միլիոն եվրոյի տեսքով էր:

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Զե Լուիշը մասնակցել է 20 հանդիպման եւ դարձել է 8 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում