13:07  ,  1 հուլիսի, 2015

Արթուր Աբրահամը հանդես կգա մինչեւ 37 տարեկան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երկարաձգել է Sauerland պրոմոուտերական ընկերության հետ պայմանագիրը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2017-ը, գրում է Bild-ը, որը նշում է, որ 35-ամյա բռնցքամարտիկը կարիերան կավարտի 37 տարեկանում:

«Սիրում եմ այս մարզաձեւը: Սիրում եմ նաեւ այն դժվարությունները, որոնց հանդիպում եմ մարզումներին: Ինչ վերաբերում է Շտիգլիցի դեմ մենամարտին, ապա Ռոբերտը շատ է հարվածներ կատարում, սակայն նրա հարվածներն ուժեղ չեն»,- ասել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ Աբրահամը պատրաստվում է չեմպիոնի հավակնորդ, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ չեմպիոնական մենամարտին, որը կկայանա հուլիսի 18-ին Գերմանիայի Հալե քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում