12:20  ,  1 հուլիսի, 2015

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվել է «Տուլա-Արսենալին»

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախապատրաստվող Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Տուլայում ստուգողական հանդիպում է անցկացրել «Տուլա-Արսենալ» ակումբի հետ: Մեծահասակների հետ պայքարում հայ բասկետբոլիստները պարտվել են 75:83 հաշվով, փոխանցում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

Այժմ Հայաստանի հավաքականը մերձմոսկովյան Չեխով քաղաքում նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության մեկնարկին: Հուլիսի 7-ին Հայաստանի թիմն ուղեւորվելու է Հունգարիա, որտեղ հուլիսի 9-ին կմեկնարկի «Բ» դիվիզիոնի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում